ՌԴ Պետդուման նախատեսում է Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադարի կոչ անել՝ պատրաստակամություն հայտնելով միջնորդական օգնություն հատկացնել իրավիճակի խաղաղ կարգավորման համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Դումայի ստորին պալատի նախագծում:
«Պետական դուման հայտարարում է կրակի անհապաղ դադարեցման, տարածաշրջանում առճակատման սրումը թույլ չտալու անհրաժեշտության և իրավիճակի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելու մասին: Պետական դումայի պատգամավորները կոչ են անում կողմերին շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդել իրավիճակի կայունացման հարցում»,- ասվում է նախագծի տեքստում:
Բացի այդ, ստորին պալատի պատգամավորները «լուրջ մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կորուստների, և վճռականորեն դատապարտում են ուժի կիրառումը»: