ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրջորեն անհանգստացած է Արցախում տիրող իրավիճակով: Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, այդ մասին ՌԴ նախագահը հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում, որի ժամանակ քննարկվել է իրավիճակը կոնֆլիկտի տարածքում:
Նշվում է, որ Պուտինը լուրջ անհանգստություն է հայտնել և շեշտադրել կրակի դադարեցման կարևորությունը: Հավելենք, որ երկու երկրների ղեկավարների միջև սա երկրորդ հեռախոսազրույցն է: