«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը որոշել է կրակային պատրաստության ուղարկել նախարարության աշխատակիցներին։ Ընդ որում՝ կրակել սովորելու են գնալու ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք։
Տղամարդիկ՝ իրական զենքերով, կանայք՝ նախ էլեկտրոնային, հետո՝ իրական։ Պատերազմական իրավիճակում սա նորմալ է, սակայն նախարարությունում տարակուսանք է առաջացրել կանանց կրակելու ուղարկելը, նաեւ շատերի մոտ հարց է առաջացել՝ իսկ նախարարը՝ ինքը, կրակել գիտի՞ եւ անձամբ գնալո՞ւ է կրակային պատրաստության։ Նշենք, որ արդարադատության նախարարությունն իր ենթակայության տակ հրաձգարան ունի, որը գտնվում է Կարբիում։ Մեզ ասացին, որ առաջին խումբն արդեն մեկնել է կրակելու։ Նախարարության լրատվական բաժնից չհերքեցին մեր տեղեկությունը, բայց չմեկնաբանեցին, միայն զարմացան, թե ինչու է այս հարցը մեզ հետաքրքրում։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: