Պատերազմական այս օրերին Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին իրենց աջակցությունն են հայտնում աշխարհահռչակ ազգությամբ հայ երգիչներ, գործիչներ, ովքեր կոչ են անում աշխարհին զսպող քայլեր ձեռնարկել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ։
Աշխարհահռչակ System of a Down խումբն անդրադառնալով Արցախի եւ Հայատանի սահմաններում տիրող լարված իրավիճակին գրել է․
«Աշխարհը աչք է փակում․
1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության վրա,
1980-ականների եւ 90-ականների զանգվածային սպանությունների ու ջարդերի վրա, 2016 թվականին Ադրբեջանի Հայաստան ներխուժման վրա։
Այժմ աշխարհն աչք է փակում այն բանի վրա, որ դեպի ծով ելք չունեցող 150 000 խաղաղ բնակիչներ հարձակման են ենթարկվում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։
SOAD-ը միշտ կանգնած է արդարության եւ խաղաղության կողքին։ Այս ներկայացումը գալիս է դարերի ընթացքում մեր ժողովրդին պատճառած տառապանքներից եւ անարդարություններից: Էրդողանին ժխտող Թուրքիան շարունակում է իր նախնիների՝ ցեղասպանների գործը, իսկ կոռումպացված նավթով դաշնակիցները գնդակոծում են Արցախն ու Հայաստանի որոշ շրջաններ՝ ամերիկյան F-16 հրթիռներով, սպանելով ինչպես զինվորներին, այնպես էլ խաղաղ բնակիչներին։ Աշխարհը կարծես թե շատ զբաղված է Covid-ով եւ քաղաքականությամբ, որպեսզի հոգ տանի դրա մասին, բայց մենք պետք է ինչ-որ բան անենք, քանի որ սա գոյատեւման սպառնալիք է մեր ժողովրդի եւ առաջին քրիստոնյա ազգի համար», ապա հավելված է #ArtsakhStrong հեշթեգը»։
Իսկ, ահա «Capital Cities» հանրահայտ խմբի անդամ, ամերիկահայ երգիչ Սեպուհ Սիմոնյանը Արցախում՝ Ադրբեջանի կողմից սկսված պատերազմի մասին ՝ իր հետեւորդներին տեղեկացրել է հետեւյալ․
«Արդեն 4 օր է՝ ադրբեջանական եւ թուրքական զինված ուժերը պատերազմ են սկսել Հայաստանում՝ թիրախի տակ պահելով խաղաղ քաղաքացիներին: Հայրենիքը պաշտպանելիս 107 երիտասարդ հայորդիներ են զոհվել: Հայկական զինուժը, պաշտպանելով հայրենիքը, խոցել է ռեակտիվ կործանիչ, ԱԹՍ-եր եւ ուղղաթիռներ, ոչնչացրել է զրահամեքենաներ: Ադրբեջանաթուրքական կողմի կորուստների թիվը հասնում է 1000-ի: Նրանց զինվորներից շատերը երիտասարդ, հուսահատ, մոլորության մեջ հայտնված սիրիացի վարձկաններ են, եւ նրանց մահը եւս ողբերգական է: Այս ամենի մեղավորը Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն են՝ Ալիեւն ու Էրդողանը»,-գրել է երաժիշտը՝ գրառմանը կից հրապարակելով նաեւ հայ հերոսների անունները, որոնք իրենց կյանքը նվիրել են հայրենիքին»:
Լիդա Եղիազարյան