
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Հոկտեմբերի 6-ին մեկնարկած նիստի օրակարգում ընդգրկված է 3 հարց:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրինագիծը և «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: