Ինչպես հայտնի է 2020 թվականի օգոստոսի 28-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակում «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գևորգ Մելիքյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվ ահա այս գործով ԱԱԾ-ն հայտարարել է նախաքննության ավարտ:
Գևորգ Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1994 թվականին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Մկան» մականվամբ` Ռաֆայել Փիլոյանի և «Էջմիածնցի Հարութիկ» մականվամբ` Հարություն Ռոստամյանի կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»` քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և քրեական աշխարհում հայտնի դառնալով որպես «Օշականցի Գևորիկ», հանդիսանալով քրեական աստիճանակարգության ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման` քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, որը գործում է իր կողմից սահմանված ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը 2020 թվականի փետրվարի 22-ից հետո շարունակել է պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, և սպառնալիքի միջոցով իրեն դիմած անձի օգտին լուծելու է հարցեր:
Այս գործով մեղադրանք է առաջադրվել Արա Պողոսյանին, որ նա դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին` վերջինիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական օգուտ ստանալու համար:
Աբրահամ Ինջիղուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խոչընդոտները վերացնելով օժանդակել է եղբորը Արա Պողոսյանին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հարցում` վերջինիս անօրինական ազդեցությունը օգտագործելու միջոցով նյութական օգուտ ստանալու համար:
Գևորգ Ինջիղուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խոչնդոտները վերացնելով օժանդակել է մորեղբոր որդուն` Արա Պողոսյանին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հարցում` վերջինիս անօրինական ազդեցությունը օգտագործելու միջոցով նյութական օգուտ ստանալու համար: Արա Պողոսյանը, Աբրահամ Ինջիղուլյանը, Գևորգ Ինջիղուլյանը ստորագրութփյամբ ազատ են արձակվել եւ միայն կալանքի տակ է գտնվում Օշականցի Գևորիկը :
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում