
Դերասան Գևորգ Գրիգորյանը, ով այս օրերին առաջնագծում է, Ֆեյսբուքի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել առաջնագծում իր հետ եղած տղաների հետ և մակագրել.
«Ով կողքիս ա եղել, բոլորին կյանքով եմ պարտական: Այ էսքան հարազատ ախպեր ունեմ»:
Մյուս լուսանկարում Գևորգի գրկում փոքրիկ շուն է: Լուսանկարին կից նա գրել է. «Շունիկի անունը Տուշոնկա եմ դրել: Գլխից տուշոնկայի հոտ էր գալիս միշտ»:
Գևորգը նաև հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի զոհերից մեկի լուսանկարը, որին կից գրել է. «Հավերժ փառք քեզ, Տիգրան ջան: Խոնարհվում եմ լուսավոր մարդ, թող լույս իջնի շիրիմիդ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Գևորգը «Գնում ենք հաղթենք» գրառմամբ հայտնեց, որ մեկնում է առաջնագիծ: