Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ում հետ հանդիպումներ կունենա Զոհրաբ Մնացականյանը. Ղարաբաղի հարցը՝ օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Բացի ՌԴ պաշտոնյայի հետ հանդիպումից Մնացականյանը կհանդիպի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Սա Հայաստանի արտաքին գործերի նախարարի ավելի վաղ՝ մինչև պատերազմի վերսկսվելը, ծրագրված պաշտոնական այցն է Մոսկվա։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպել էր  Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Իսկ հոկտեմբերի 9-ին Մոսկվայում անցել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների խորհրդակցությունները, որի արդյունքում կողմերը հումանիտար հրադադարի մասին կարճ փաստաթուղթ են ստորագրել: Փաստաթղթում նշված է, որ կողմերը համաձայնել են սկսել բովանդակային բանակցություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս