ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ռուսաստանը պետք է Լեռնային Ղարաբաղը ճանաչի ոչ թռիչքային գոտի, որ խաղաղ բնակիչները չթիրախավորվեն». ռուս ռազմական փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը  փակ քննարկում-հանդիպում է ունեցել ռուս փորձագետների և քաղաքագետների հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն հանդիպման ընթացքում շոշափվել են տարածաշրջանային և միջազգային զարգացումներին առնչվող բազմաբովանդակ հարցեր:

ArmLur.am-ը հանդիպման շուրջ զրուցել է ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի հետ, որը կարծիք հայտնեց, թե անկեղծ զրույց է եղել եւ հնչել են նաև անհագստություններ:

«Իհարկե, մենք չէինք կարող քննարկել հենց մարտի դաշտում տիրող իրավիճակը, քանի որ այն ավելի շատ պաշտպանության նախարարների քննարկման տիրույթում է եւ ոչ միշտ է բաց լինում: Սակայն ընդհանուր առմամբ անհանգստություն էր առկա այն իրավիճակի շուրջ, որն առկա է: Իմ կողմից կարող եմ ասել, որ անհանգստություն է առաջացնում հատկապես հարավային ուղղությունը, հատկապես Հադրութի համար մարտերը, քանի որ ադրբեջանական զորքերի հաջողության դեպքում հնարավոր է ելք դեպի Ստեփանակերտ, դրա համար այն անհանգստություն է առաջացնում: Մենք քննարկել ենք նաև տարբեր երկրների մասնակցությունը կոնֆլիկտում: Հայաստանն այնքան էլ հաշտ հարաբերություններ չունի Իրանի հետ, Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, իմ կարծիքով, անհրաժեշտ չափով չեն աշխատում: Ես իրենց կողմից չեմ տեսնում ակտիվ քայլեր՝ զինված հակամարտության լուծման համար, քանի որ միայն բժիշկներ ուղարկելը բավարար չէ: Եթե Ֆրանսիան սանկցիաներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ ԵՄ-ի շրջանակներում, դա իրապես քայլ կլիներ Հայաստանին աջակցող: Սակայն չգիտես ինչու սանկցիաներ են կիրառվում ՌԴ-ի դեմ՝ Նավալնիի հարցով: Իսկ Թուրքիայի հարցով սանկցիաներ չկան, սա կարևոր պահ է», – նշեց նա:

Ռազմական փորձագետի խոսքով, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի ճանաչման հարցին, սակայն նրա խոսքով, այս փուլում դա ոչինչ չի փոխի, դրա փոխարեն պետք է հավասարեցնել ուժերի բալանսը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ հատկապես օդային տարածքում: «Իհարկե մենք քննարկել ենք Թուրքիայի պահվածքը, ռադիկալ իսլամիստների ուղարկումն Ադրբեջան, այդ թվում՝ նաև Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին հարցը: Ես կարծում եմ, որ հիմա ավելի կարևոր է ոչ թե ԼՂ-ի ճանաչումը, այլ մարտի դաշտում ուժերի հավասարակշռումն է: Հիմա հայկական ուժերի ամենամեծ խնդիրը հանդիսանում է օդային տարածքը: Այդ պայմաններում շատ դժվար է մարտական գործողություններ իրականացնել: Այստեղ Ռուսաստանի Դաշնությունը կարող էր ինչ-որ քայլերի գնալ՝ հումանիտար իրավիճակի կարգավորման առումով եւ ես կարծում եմ, որ պետք է ոչ թռիչքային տարածք սահմանել Լեռնային Ղարաբաղը, որը հնարավորություն կտա բացառել խաղաղ բնակչության թիրախավորումը՝ ԱԹՍ-ների կողմից: Ոչ օդային տարածքի հաստատումը կլիներ գլխավոր քայլերից մեկը», – հավելեց նա:

Միևնույն ժամանակ Եվսեևի խոսքով, Ռուսաստանը կարող է գործի դնել Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության մասին միացյալ համաձայնագիրը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության տարածք պետք է բերվի հավելյալ քանակությամբ տեխնիկա: «Իհարկե, ընդհանուր համաձայնագիր կա, բայց ոչ օդային գոտի հաստատելու համար Հայաստանի տարածք պետք է հավելյար քանակությամբ տեխնիկա բերվի, որը կարող է բերվել միայն Իրանի տարածքով: Եթե Իրանը թույլ տա փոխադրման այդպիսի տրանզիտ, դա կարող է շատ բան փոխել: Դա հնարավորություն կտա կատարել ՌԴ-ի պարտավորությունները Հայաստանի հանդեպ եւ դրա համար միջանցք է հարկավոր, որը կարող է հանդիսանալ միայն Իրանը», – հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս