
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում սկսվել է երկրի պատմության մեջ աղքատների առաջին մարդահամարը, որի նպատակը չքավոր խավի խնդիրների վերհանումն ու օգնության տրամադրումն է,- գրում է Reuters -ը: Չնայած երկրի իշխանության արգելքին, երկրի մայրաքաղաքում եւ խոշոր քաղաքներում լայն տարածում ունի ողորմություն խնդրելը: Իշխանությունները հայտարարում են, որ ցանկանում են օգնել աղքատներին մասնագիտություն ձեռքբերելու եւ նպաստների տեսքով: Մի շարք իրավապաշտպաններ դեմ են այս նախաձեռնությանը. նրանք կարծում են, որ եթե մուրացկանները խոստովանեն, թե ինչով են զբաղվում` նրանց նկատմամբ կարող է մեղադրանք առաջադրվել: Կառավարությունն իր հերթին խոստանում է ներողամիտ լինել եւ ուսումնասիրության մասնակիցներին չպատժել: