«System of a down» աշխարհահռչակ ռոք խմբի անդամները շարունակում են այս օրերին աջակցել հայրենիքին։ Նրանք հանդես են եկել նոր նախաձեռնությամբ, որի եկամուտները կուղղվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Խմբի մենակատար Սերժ Թանկյանն Instagram-յան էջում հայտնել է, որ «System of a down»-ի բաս կիթառահար Շավո Օդաջյանը եւ թմբկահար Ջոն Դոլմայանը հոկետմեբրի 16-ին կմասնակցեն «Լռությունը ցեղասպանություն է» (Silence is genocide) գրությամբ շապիկների ստորագրմանը։ «Ես եւս նախապես ստորագրել եմ մի քանի շապիկ։ Ամբողջ եկամուտը կուղղվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- նշել է Թանկյանը։