Ադրբեջանի բռնապետ Ալիևը փորձում է օրինականացնել իր ոչ օրինական շրջափակումը․Սերժ Թանկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախի շրջափակմանը։

«Ադրբեջանի բռնապետ Ալիևը փորձում է օրինականացնել իր ոչ օրինական շրջափակումը՝ փորձելով խանգարել Լեռնային Ղարաբաղ ուղարկվող հայերի օգնությանը»,-գրել է նա

Սերժ Թանկյանը նաև բաց նամակ է պատրաստել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և վերջ տալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճնշումներին։

Ինեսա Սուքիասյան




Լրահոս