
Ծաղիկների գները բարձրացել են: Արդեն մի քանի օր է՝ ինչ քաղաքացիներն ահազանգում են այս խնդրի մասին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Չարբախում գտնվող ծաղկի շուկայի պատասխանատուները զգուշացրել են առեւտրականներին, որ ծաղիկների գներն այս օրերին չբրաձրացնեն, այլ վերադառնան հին գներին, հակառակ դեպքում շուկայի ղեկավարությունը կբարձրացնի տաղավարների վարձերը:
Իրենք՝ ծաղկավաճառները մեզ հետ զրույցում արդարացան՝ նշելով, որ մեղավոր չեն, արդեն մի քանի օր է՝ ծաղիկները ջերմոցատերերից ստանում են բարձր գներով: Բայց մյուս կողմից, ջերմոցատերերն են հայտնվել անհարմար դրության մեջ. չէ որ ջերմոցային տնտեսությունների համար հուլիսի 19-ից բարձրացել է գազի գինը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Ն.Հ.