Բենզինի գները բարձրացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կայուն աճ գրանցող թանկացումներին զուգահեռ, թանկնում է նաև դիզվառելիքը:

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանում բենզինը թանկացել է: Նախկին 420-450 դրամի փոխարեն բենզինն այժմ արժե 440-470 դրամ: ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանն  ասաց.

«Աշխատանքները, կապված բենզինի գների բարձրացման հետ, դեռ չեն ավարտվել: Հանձնաժողովի նախագահը Ազգային ժողովում ասել է, որ հանձնաժողովում ուսումնասիրություններ են արվում բենզինի շուկայի վերաբերյալ, երբ լինի տեղեկատվություն, կտրամադրենք: Հանձնաժողովը, երբ ամփոփում է, մենք հրապարակում ենք:»

Նշենք, որ հանձնաժողովի նախագահը այդ հայտարարությունն արել է մեկ ամիս առաջ, իսկ ինչ իրավիճակ է այժմ ՀՀ-ում դիզվառելիքի թանկացման մասով, պատասխանը մեկն էր՝ հանձնաժողովն ուսումնասիրում է:

Էմմա Միքայելյան




Լրահոս