Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի փոխնախագահ Կլոդ Վիզլեն, ում միացել են ևս 6 պատգամավորներ՝ Դավիդ Վագները, Ստեֆանի Ամպեն, Գուստի Գրաասը, Սվեն Կլեմանը, Իվ Կրուխտենը, Ֆերնանդ Կարտհեյզերը, Լյուքսեմբուրգի խորհրդարանին է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող բանաձև-կոչ՝ ուղղված կառավարությանը, որն ընդունվել է միաձայն (քվեարկությունը կատարվել է ձեռքերը վեր բարձրացնելով):
Նրանք մասնավորապես կոչ են արել կառավարությանը՝
• հստակ դատապարտել ռազմական բոլոր քայլերը, որոնք խախտում են 1994թ. զինադադարի պայմանները,
• դատապարտել արտաքին որևէ միջամտություն, որն ուղղված է սատարելու հակամարտող կողմերից մեկին, մասնավորապես, Ադրբեջանին թուրքական ռազմական աջակցությունը,
• աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման նախաձեռնություններին և կոչ անել հարգելու 1994 թ. մայիսին կնքված զինադադարի սկզբունքները:
Բանաձևի ընդունման եւ այլ հարցերի շուրջ Armlur.am-ը զրուցել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի անդամ Սվեն Կլեմանի հետ, որը ևս վեց այլ պատգամավորների հետ խորհրդարանին էր ներկայացրել այդ առաջարկությունը:
-Պարոն Կլեման, ի՞նչ է հետևելու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի անդամների կողմից ընդունված բանաձև-կոչին:
-Հաջորդ քայլը կլինի այն, որ կառավարությունը պաշտոնապես կդատապարտի ռազմական գործողությունները, ինչպես նաև կաջակցի ցանկացած քայլի, որը կնպաստի հրադադարի ռեժիմի հաստատմանը: Վերջապես, կառավարությունը նույնպես ստիպված կլինի դատապարտել Թուրքիայի միջամտությունը: Խորհրդարանը չունի դիվանագիտական ապարատ, ուստի մենք պետք է կառավարությանն առաջարկենք պաշտոնապես դատապարտել Թուրքիայի գործողությունները: Այնուամենայնիվ, մեր քվեարկած միջնորդությունը հստակ ցույց է տալիս մեր խորհրդարանի նվիրվածությունը, որպեսզի հակամարտությունն արագ և խաղաղ լուծում ստանա:
-Մենք տեսնում ենք շատ հայտարարություններ, բանաձևեր, սակայն պատերազմը շարունակվում է: Ձեր կարծիքով ինչու միջազգային հանրությունը չի կարողանում ազդել Ադրբեջանի վրա: Արդյո՞ք պատճառը Թուրքիան է:
–Թուրքիային դատապարտելը հատկապես կարևոր է: Թուրքիան մի պետություն է, որի վրա ՆԱՏՕ֊ն ու Եվրամիությունը որոշակի ազդեցություն ունեն, ուստի միջնորդությամբ փորձում ենք օգտագործել այն ազդեցությունը (փոքր), որը մենք ունենք, որպեսզի Թուրքիային հեռու պահենք ագրեսիվ մարտավարությունից:
-Իսկ այլ ինչ միջոցներով Եվրոպական Միությունը, ԱՄՆ-ն, ՌԴ-ն կամ այլ խաղացողներ կարող են կանգնեցնել Թուրքիային եւ Ադրբեջանին:
-Քաղաքական ճնշում գործադրելու միջոցով (ներառյալ ֆինանսական ներդրումների կրճատում, մուտքի արտոնագրերի տրամադրման չեղարկում, ազատ առևտրի մասին համաձայնագրերի կասեցում եւ այլն) եւ, եթե դա էլ չօգնի, ապա պետք է բազմակողմ խաղաղապահ զորքերի տեղակայում, երբ հնարավոր լինի հասնել կրակի դադարեցման կամ իրավիճակի հնարավոր կայունացման: Ես չեմ հավատում ագրեսիային ավելի ագրեսիայով պատասխանելուն:
–Իսկ ինչպե՞ս եք Դուք տեսնում հարցի կարգավորումը:
-Ես խորապես հավատում եմ, որ միջազգային հանրությունը պետք է միավորվի, որպեսզի դատապարտի ագրեսիվ պատերազմական գործողությունները եւ քայլեր ձեռնարկի, որպեսզի բացառվեն ավելի սրացումները եւ որքան հնարավոր է՝ արագ հասնեն հարցի՝ դիվանագիտական ճանապարհով կարգավորմանը:
-Ես յուրաքանչյուր տարածքի, համայնք եւ երկրի ինքնորոշման իրավունքի հստակ ջատագով եմ: Այսպիսով, ես պաշտպանում եմ Լեռնային Ղարաբաղի մասով այդ պնդումը:
Interview with Member of the Luxembourg Chamber of Deputies Sven Clement.
-Yesterday a resolution was submitted to the Luxembourg parliament condemning the military actions unleashed by Azerbaijan against Artsakh. What processes will follow this call?
-The next step would be for the government to formally condemn the military actions as well as to support any action towards a cease-fire. Finally the government will also have to denounce the turkish intervention. Parliament has no diplomatic arm, so we have to invite the government to condemn an action formally, yet the motion we voted on clearly shows the commitment of our parliament to a swift and peaceful resolution of the aggression.
-We see a lot of resolution, excitement, but the war is still going on. In your opinion, what is the international community that can not influence Azerbaijan? Reason to stay in Turkey?
-The condemnation of Turkey is especially important as Turkey is a country the European Union and NATO have a bit of sway over, so the motion also tries to use the (little) influence we have to move Turkey away from aggressive tactics.
-But what is the role of the European Union, the United States, the Russian Federation or other players in stopping Turkey and Azerbaijan?
–Exerting political pressure (including reducing financial contributions, pausing visa-waiver programs, pausing free trade agreements, …) and if that won’t help deploying multilateral peace-keeping troops once a cease-fire or relative stability of the situation has been achieved. I don’t believe in responding to aggression with more aggression.
–What are your predictions for resolving this situation?
-I strongly believe that the international community needs to come together to condemn aggressive acts of war and move to exclude warmongers from certain. international assemblies or treaties so to force a diplomatic resolution as quickly as possible.
-The Armenian authorities call on foreign states to recognize the independence of Karabakh and the right to self-determination. It’s real now?
-I am a strong supporter of the right to self-determination for every community, territory and country! Thus I support that claim for Karabakh.