Armlur.am-ի զրուցակիցն է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի ընդհանուր քարտուղար Սարգիս Շահինյանը (Շվեյցարիա):
-Պարո՛ն Շահինյան, ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում Արցախում պատերազմի վերաբերյալ Եվրոպայից եկող հայտարարությունները։
-Կարող եմ ներկայացնել հենց Շվեյցարիայի օրինակը, քանի որ դրանից եմ տեղյակ: Այնտեղ կան քաղաքական մոտեցումներ թե՛ լոկալ, այսինքն՝ Ժնեւի քաղաքի քաղաքային խորհրդի որոշման մասին եմ խոսում եւ, թե՛ կենտրոնական խմբի տարած ջանքերի մասին: Այս պահին այլ ջանքեր էլ կան, որոնց մասին այս պահին չեմ խոսի եւ որոնք կարող են նպաստել ընդունմանն ու ճանաչմանը: Տեղեկատվական առումով կարծես թե փորձ է արվում կողմերին հավասարի պես դիտարկել: Սա միջազգային խնդիր ու տարածված մոտեցում է:
-Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական լրատվամիջոցին հարցազրույց տալիս եւս խոսեց Ժնեւ քաղաքի քաղաքային խորհրդի ընդունված բանաձևի մասին: Նա հույս է հայտնել, որ Շվեյցարիան առաջինը հստակ կարձանագրի, որ Թուրքիան Սիրիայում վարձել է վարձկաններ և ահաբեկիչներ, տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Ի՞նչ եք կարծում՝ քաղաքային խորհրդի որոշումից հետո ի՞նչ զարգացումներ կլինեն:
-Ժնեւի քաղաքային խորհրդի բանաձևը բացեց մի կարևոր փեղկ, որը դժվար կլինի փակել: Դրանից հետո արդեն Միլանի քաղաքային խորհրդի կողմից է ընդունվել հայտարարություն: Նրանք ոչ միայն ինքնորոշման իրավունքի մասին են բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի, այլ ընդհուպ ճանաչման: Պետք է կարողանանք ավելի խորը փորել, սակայն շատ կարևոր է որակը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան