Թուրքական ինքնաթիռները հուլիսին տեղի ունեցած զորավարժություններից հետո մնացել էին Ադրբեջանում․ ամերիացի փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի փորձագետ Մայքլ Քոֆմանը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս անգամ կոնֆլիկտի սրանցման և պատերազմը սկսելու համար որևէ պատահար չի նախորդել եւ սա ադրբեջանական կողմից նախապես ծրագրավորված հարձակում էր՝ Թուրքիայի աջակցությամբ, որը նպատակ ունի տիրանալ Լեռնային Ղարաբաղի մի մասին։

«Բաքուն կարծես թե դժգոհ է Հայաստանի հետ ընթացող բանակցություններից, իսկ երկրում էլ ազգայնական տրամադրությունները սրացել էին հուլիսին տեի ունեցած դեպքերից հետո։ Իսկ այժմ Ադրբեջանը փորձում է առաջ շարժվել և գրավել այնքան տարածքներ, որ կարողանա հայտարարել հաղթանակի մասին։ Նրա նպատակները կասկածելի մաքսմիմալիստական են, սակայն նկատենք, որ այս անգամ պատերազմական գործողությունները շատ ավելի լուրջ են, քան տեղի էին ունեցել 1994 թվականին։ Ընդ որում, այս պատերազմը թանկ է լինելու թե՛ մարդկային ռեսուրսների, թե՛ տեխնիկայի կորստի առումով», – նշեց նա

Խոսելով միջազգային հանրության եւ խոշոր խաղացողների դիրքորոշման մասին, փորձագետը նկատեց․ «Թուրքիան ակտիվորեն պաշտպանում է Ադրբեջանին՝ նրանց մատակարարելով անօդաչու թռչող սարքեր, վարձկաններ եւ խորհրդատուներ։ Թուրքական ինքնաթիռները հուլիսին տեղի ունեցած զորավարժություններից հետո մնացել էին Ադրբեջանում։ Ռուսաստանի Դաշնությունը զինել է երկու կողմերին էլ, սակայն հանդիսանում է Հայաստանի գլխավոր դաշնակիցը։ Սակայն Մոսկվան փորձում է տարածաշրջանում կայունություն պահպանել, որը կարող է խախտվել՝ իրավիճակի էլ ավելի սրացման պարագայում։ Հետևաբար, Ռուսաստանի Դաշնությունը կփորձի որքան հնարավոր է շուտ հաստատել կրակի դադարեցման ռեժիմ, որպեսզի կանխի Ադրբեջանի հնարավոր հաջողությունները։ Թուրքիան, կարծես թե, ավելի հետաքրքրված է, որ Ադրբեջանը գրավի տարածքները», – շարունակեց նա։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս