
Արցախի առաջնագծի հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունակվում են: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
«Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունակվում են. յուրային ստորաբաժանումները «մաշում են» հակառակորդին»,-նշել է ՊՆ խոսնակը:
Սիրիայից ավելի քան հազար գրոհայիններ հոկտեմբերի 16-ին Թուրքիայի միջոցով ուղարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Այս մասին«ՌԻԱ-նովոստի»-ին տեղեկացրել է աղբյուրը, որի տեղեկություններով՝ ևս հազար գրոհային պատրաստվում է Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու իր հերթին:
«Նախորդ ուրբաթ ավելի քան հազար գրոհային ուղարկվել է կռվելու Լեռնային Ղարաբաղում, պատրաստվում է ևս մեկ խմբի տեղափոխում առաջիկա օրերին»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում: