ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայ եկեղեցին միշտ եղել է ժողովրդի եւ իշխանության կողքին». Արցախի նախագահն ընդունել է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակությանը:

Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել թեմակալ առաջնորդին պատերազմական ծանր այս ժամանակահատվածում Արցախում գտնվելու եւ իր աջակցությունը բերելու համար` ընդգծելով, որ պատմության ընթացքում հայ եկեղեցին միշտ եղել է ժողովրդի եւ իշխանության կողքին, եւ, հատկապես օրհասական պահերին, միասին են հաղթահարել բոլոր դժվարությունները:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նախագահին է փոխանցել Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքը եւ նշել, որ, անկախ ստեղծված իրավիճակից, հավատացած է, որ Աստծո զորությամբ եւ ազգային միասնական ջանքերով կրկին հաջողվելու է դիմագրավել նետված մարտահրավերը եւ պատվով հաղթահարել Ադրբեջանի կողմից սանձազերծված հանցավոր պատերազմի փորձությունը:




Լրահոս