ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է զգացել 8 ամիս Ադրբեջանում գերության մեջ մնացած Արթուր Ատեփանյանը` տեսնելով նախագահների գերեվարման տեսարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները Հակակոռուպցիոն դատարանում են։ Գործով հարցաքննվեց Ադրբեջանում գերության մեջ գտնված ու Հայաստան վերադարձված Արթուր Ստեփանյանը, որին ծնողները հարցեր էին ուղղում ։

Նիստի ավարտից հետո Armlur.am-ը  հարց ուղղեց Արթուր Ստեփանյանին, թե որքան ժամանակ է նա մնացել գերության մեջ եւ ինչ զգաց՝ տեսնելով, որ հակառակորդը գերեվարեց Արցախի նախկին նախագահներին, ՊԲ նախկին հրամանատարին ու այլ գեներալներին։

Նշենք, որ գործով մեղադրյալը ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանն է։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասով: Նշենք, որ ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ. սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Մանրամասները ArmLur.am-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս