ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ն պետք է այնպես անի, որ Էրդողանն իրեն այդպիսի հայտարարություններ թույլ չտա. Պետդումայի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) կողմից Պետական Դումայի պատգամավոր, պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինն ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը հնարավոր է լուծել միայն խաղաղ ճանապարհով՝ նստելով բանակցությունների սեղանին: Միեւնույն ժամանակ Պետդումայի պատգամավորը դժգոհ է այս հարցում Ռուսաստանի Դաշնության քայլերից եւ դիրքորոշումից՝ նկատելով, որ վերջինս պետք է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկեր, որպեսզի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն այդպիսի հայտարարություններ թույլ չտա:

«Հիմա պետք է նստել բանակցությունների սեղանին եւ լուծել այս հարցը՝ ելնելով երկու ազգերի հետաքրքրություններից: Միայն բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել հարցի կարգավորման: Իհարկե, դրան խանգարում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քանի որ այստեղ ոչ թե միայն երկու ազգերի կամ պետությունների խնդիրն է, այլ նաեւ Թուրքիան է փորձում մասնակցել այս ամենին, սակայն սա նրա տեղը չէ: Էրդողանը մշտապես փորձում է ցույց տալ, որ կարող է իջեցնել Ռուսաստանի Դաշնության մակարդակը: Նա խանգարում է երկու երկրներին հասնել լուծման եւ պետք է ՌԴ-ի կողմից  հստակ հայտարարություն լինի, որ այն, ինչ նա անում է, մեզ դուր չի գալիս», – նշում է նա:

Պատգամավորի խոսքով, պատերազմը կարող է շարունակվել այնքան, մինչև չհայտնվեն հեղինակություն ունեցող կողմեր: «Ռուսաստանի Դաշնությունը վաղ թե ուշ պետք է ավելի ակտիվ քաղաքականություն վարի: Ես ինքս սպանված ռուս օդաչուի դեպքից հետո ասել եմ, որ այլեւս Թուրքիա չեմ գնալու: Սա իմ անձնական որոշումն է՝ որպես նախկին զինվորական», – հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս