ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով կգլխավորի Երևանի կամավորական ստորաբաժանումը. գործընթացը մեկնարկեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին հետևողներ կան ոչ միայն մարզերում, այլ նաև Երեւան քաղաքում: Բացի տարբեր մարզերի եւ համայնքների ղեկավարներից, երեկ եւ այսօր արձագանքներ կան նաեւ Երեւանից:

Նախ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հայտնեց. «Սիրելի՛ շենգավիթցիներ, Շենգավիթ վարչական շրջանում կազմավորվում է կամավորականների ջոկատ: Կամավորագրվելու համար դիմել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ»:

Իսկ այսօր էլ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է. «Երեւանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է։ Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը»։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս