Վաշիգտոնում ԼՂ հակամարտության շուրջ հանդիպումների օրակարգի հիմնական հարցն է հրադադարի հաստատումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոնում ուրբաթ օրը կկայանա ԱՄՆ պետքարտողարի առանձին հանդիպումները ՀՀ և Ադրբեջանի իր գործընկերների հետ: Քննարկման հիմնական թեման հրադադարի ռեժիմի հաստատումն է

ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը բարդ է, այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Իրավիճակը բարդ է նաև դիվանագիտական ասպարեզում, հավելել է պետքարտուղարը, ով գալիք ուրբաթ օրը պատրաստվում է առանձին հանդիպումներ ունենալ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: ԱՄՆ իր գործընկերների հետ շարունակում է պնդել՝ կրակի դադարեցումը միակ ճիշտ ուղին է: Երրորդ երկրներն էլ պետք է հեռու մնան հակամարտությանը ներգրավվելուց: Հրադադարի հաստատումը վաշինգտոնյան հանդիպումների առաջնային օրակարգում է:




Լրահոս