ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում զոհվել են ՀԱԿ անդամն ու պատգամավորի եղբայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում մարտերի ժամանակ զոհվել է արցախյան առաջին ազատամարտի մասնակից ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանը: ՀԱԿ անդամը 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ էր եւ ձերբակալվել էր մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակի խաղաղ հավաքը ցրելուց հետո։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: 2 ոստիկանի ցուցմունքների հիման վրա կազմված գործով Մաթեւոսյանը դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման:

Արցախում զոհվել է նաև  ՀՀ ՊՆ Հատուկ ջոկատային, Ապրիլյան և հուլիսյան պատերազմների ակտիվ մասնակից, Սիրիայում խաղաղապահ առաքելություն իրականացրած, ՀՀ և Ռուսաստանի Դաշնության գերատեսչական, մարտական մեդալներով պարգևատրված Թաթուլ Հակոբյանը, որը ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրն է:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս