ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանն արդեն չունի լուրջ հնարավորություններ, որ շարունակի. հայ զինվորները լավ պատրաստված են. ռուս ռազմական փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք արտահայտեց, թե շատերը չէին սպասում, որ Արցախում սեպտեմբերի 27-ից մեկնարկած ռազմական գործողությունները կարող էին վերածվել այսպիսի լայնամասշտաբ պատերազմի, քանի որ նախկինում այդպիսի էսկալացիաները չէին վերածվել լայնասշտաբ պատերազմի: Ամեն դեպքում, ռազմական փորձագետը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, թե հոկտեմբերի 29-ին Ժնևում արտգործնախարարների կայանալիք հանդիպումը եւ այլ նման հանդիպումները խաղաղության հասնելու համար փոքր քայլեր են, որոնք կարող են արդյունք գրանցել:

«Ոչ ոք չէր կարող այդպիսի բան ենթադրել: Հիմա իրավիճակն այլ է եւ ցանկացած կանխատեսում անշնորհակալ է, սակայն մի քանի փաստ պետք է արձանագրել: Պարզ է՝ երբ խոսք է գնում որևէ կերպ համաձայնության հասնելու մասին, ապա կարելի է նկատել, որ հարձակողական կողմը չունի այնքան լուրջ հնարավորություններ, որ շարունակի իր գործողությունները: Չպետք է ենթադրել, որ այժմյան հրադադարը որևէ արդյունք կտա մեծամասշտաբ առումով, սակայն նկատենք, որ նաեւ քաղաքական վակուում է առկա: Չկար կոնսենսուս արտաքին ֆակտորների հետ կապված, սակայն հիմա կարծես թե այդ ֆակտորն առաջանում է», – նշում է նա:

Ռազմական փորձագետը նկատում է, որ հոկտեմբերի 29-ին տեղի ունենալիք ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման փաստն ինքնին դրական է: «Չպետք է ենթադրել, որ միանգամից է ամեն ինչ ավարտվելու: Բայց կարծես թե քայլեր են արվում ընդհանուր հրադադարի հասնելու համար: Այդ հանդիպումը կարող է իմպուլս տալ եւ բոլոր քայլերը փոքր են, սակայն դրանք կարող են հասցնել կոնֆլիկտի սառեցման»,- հավելեց նա:

Միևնույն ժամանակ ռազմական փորձագետը կարծիք հայտնեց, թե այս անգամ որոշիչ դեր է կատարում Թուրքիան, նաեւ այն հանգամանքը, որ միջազգային հանրության շատ ներկայացուցիչներ կարծում են, թե ռազմական գործողությունների կենտրոնը հեռու է եւ իրենց ոչինչ չի սպառնում: Սակայն նա կարծում է՝ այլ կենտրոններ եւս պետք է ակտիվ արձագանքեն: «Թուրքիայի դերն այստեղ շատ կարևոր է: Նրանք հենց սկզբից ասել է, որ պաշտպանում է Բաքվին եւ սա անդրադարձել է ընդհանուր իրավիճակի վրա: Դա նաև բարդացրել է ցանկացած տեսակի բանակցույունների փաստը, քանի որ Էրդողանը համառ է բոլոր առումներով եւ չի ցանկանում հետ կանգնել: Հիմա նա ևս պետք է հասնի կարմիր գծի, որ այլևս չի անցնելու, սակայն մշտապես փորձում է այնպես հանել, որ հաղթողի դերում լինի: Թուրքիան մեծ խաղադրույք է կատարել այս իրավիճակի վրա եւ դրանից էլ օգտվել է Բաքուն: Չպետք է ենթադրել, որ ամեն ինչ միանգամից է լինելու, 90-ականների պատերազմի ժամանակ եւս տարբեր քայլեր էին արվում՝ խաղաղության հասնելու համար, մինչեւ հայկական կողմից հաջողություններ եղան եւ դա հիմք հանդիսացավ բանակցությունների համար: Բանակները հզոր են, լավ սպառազինված եւ չնայած Ադրբեջանը լավ զինված է, սակայն հայկական կողմի զինվորներն ավելի լավ պատրաստված են: Այսպիսի պատերազմներում հնարավոր չէ ամեն ինչի միանգամից հասնել, քանի որ բոլոր կողմերը, ներառյալ Թուրքիան, ունեն շատ փոքր հնարավորություններ բանակցելու, քանի որ այս կոնֆլիկտն ունի պատմական հենք», – հավելեց նա:

Վերջինս նկատում է, որ միջազգային հանրությունն այնքան էլ շահագրգռված չէ եւ պետք է ուղիղ միջամտություն: «Բոլորը միայն հետևում են իրադարձություններին, բացի ՌԴ-ից: Սա շատ երկրներին է վերաբերում:  ԱՄՆ-ում եւ Եվրոպայում բոլորը հասկանում են, որ Թուրքիան է ակտիվ դերակատարություն ունենում այս պատերազմում: Թուրքիան ցանկանում է վերականգնել նեոօսմանիզմը, այս հանգամանքը կա, սակայն ինչ կարելի է անել: Պետք է միջազգային հանրությունն այս ամենը օրակարգ ներառի եւ կոնկրետ քայլեր ձեռնարկի, որոնք տարածաշրջանում խաղաղության կհանգեցնեն», – հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս