ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թանկ բուժում. մարզային բուժկենտրոններում «կատե» սարքավորում չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի առողջապահության նախարարությունն ամեն օր ահազանգում է երկրում կորոնավիրուսի դեպքերի թվի՝օրօրի աճի մասին: Բոլորը տեղյակ են, բոլորը մտահոգված են, իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս օրերին կոչեր է անում՝ հորդորելով քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները եւ, ամենակարեւորը, դիմակ դնել:
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ Հայաստանի մարզերի բժշկական կենտրոններում«կատե» սարքավորում չկա, իսկ եթե դրանք մարզային բացառիկ քաղաքներում կան, ապա ծառայությունը մատուցվում է ավելի բարձր գնով, քան Երեւանում է:

Սկսենք Լոռու մարզից. ArmLur.am-ին Ալավերդիի բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ չունեն «կատե» սարքավորում, ապա խորհուրդ տվեցին դիմել Վանաձորի կամ Դիլիջանի բժշկական կենտրոններ: Արձանագրենք, որ Լոռու մարզում միայն Վանաձորի ԲԿ-ն ունի «կատե» սարքավորում, որտեղ թոքերի «կատե» ծառայության արժեքը կազմում է 30 հազար դրամ:

Փորձեցինք բացատրություն ստանալ Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետԼուսինե Վարդանյանից, թե ինչու մարզի ոչ բոլոր բժշկական կենտրոններն են ապահովված «կատե» սարքավորումով. «Վանաձորի բժշկական կենտրոնում կա, որը սպասարկում է ողջ մարզին, եւ ոչ միայն մեր մարզում է այդ խնդիրը: Մարզեր կան, որոնք ընդհանրապես «կատե» սարքավորում չունեն, բայց միայն «կատե» սարքավորման միջոցով չէ, որ կորոնավիրուսի ժամանակ կարողանում ենք ախտորոշում դնել: Մենքունենք նաեւ ռենտգեն սարքավորումներ եւ հնարավորինս փորձել ենք, մանավանդ՝ կորոնավիրուսի շրջանում,մեր բոլոր բժշկական հաստատությունները, որոնք զբաղվում են այդ հիվանդության բուժմամբ, ունենան ռենտգեն սարքավորում»: Պաշտոնյային փոխանցեցինք նաեւ, որ Վանաձորում թոքերի«կատե» ծառայության արժեքն ավելի բարձր է, քան Երեւանում (երեւանյան ԲԿ-ներըթոքերի«կատե» ծառայության արժեքը նվազեցրել են եւ հասցրել 20 հազար դրամի):

Այդ մտահոգությանն ի պատասխան՝ Լուսինե Վարդանյանն ասաց. «Չեմ կարող ասել, գների հետ կապված համեմատություն չեմ կարող անել, չգիտեմ, թե Երեւանում որքան է: Գնացուցակը հաստատված է եղել շատ վաղուց, եւ դա կապ չունի այդ հիվանդության հետ, մենքչենք կարող իջեցնել. այդ հաստատված գնացուցակով աշխատել ենք ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ հիմա: Առանց այն էլ հիվանդանոցները հիմա ընդհանրապես բոլոր ծառայությունների գծով բավականին վատ ֆինանսական վիճակում են, մենքչենք կարող փոխել գնացուցակը»:
Մասնագետը մեզ հետ զրույցում հույս հայտնեց նաեւ, որ առաջիկայում հնարավոր է՝«կատե» սարքավորում ձեռք բերեն: «Ապագայում՝ գուցե, բայց հիմա դա հնարավոր չէ: Դա շատ թանկարժեք սարքավորում է: Հիմա՝ գուցե այս պահի դրությամբ,«կատե» սարքավորումն անհրաժեշտություն է որոշ դեպքերում, բայց ընդհանրապես այդ սարքավորումը փոքր բժշկական հաստատություններում տարածաշրջանում շատ հաճախ իրենչի արդարացնում: Դրա համար ավելի շատ մարզային կենտրոնում ենք տեղադրել, որը արդարացրել է իրեն»,- նկատեց մեր զրուցակիցը:

Նույն պատկերն է նաեւ Գեղարքունիքի մարզում. այստեղ «կատե» սարքավորում կա, բայց Սեւան քաղաքում այդ սարքավորման միջոցովթոքերի ծառայութան արժեքը 35 հազար դրամ է:
«Ժողովուրդ» օրաթերթը մարզային բուժկենտրոններում«կատե» սարքավորում գտնելուհույսով շարունակեց իրորոնումները. զանգահարեցինք Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն, որի աշխատակիցը,չլսելով հարցը մինչեւվերջ, անգիր արած արտասանեց՝ Սեւան:

Պարզվում է՝ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններում «կատե» սարքավորում չկա: Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Անի Չիլինգարյանի հետ չկարողացանք խոսել այս հարցի շուրջ. աշխատանքային այցով մարզային բուժհիմնարկ էր գնացել, բայց խնդիրը փոխանցեցինք մարզպետարանի մեկ այլ աշխատակցի, որը մեզ խորհուրդ տվեցթոքերի«կատե» ծառայության համար դիմել Աբովյանի «Սուրբ Մարիամ» ԲԿ: Աբովյանում թոքերի«կատե» ծառայություն իրականացնում է «Սուրբ Մարիամ» անունը կրող մասնավոր բժշկական կենտրոնը, ծառայության արժեքն էլ կազմում է 30 հազար դրամ: Մեր հարցին՝ ինչու է թանկ այն դեպքում, երբ Երեւանում դրա արժեքը 20 հազար դրամ է, պատասխանեցին. «Ախր, ա՛յ հարգելիս, բան չունեմ ասելու… Բայց հին ապարատներով են նայում այնտեղ, թանկանոց ապարատով չեն նայում, վերջին ճիչի ապարատներով ենքմենք նայում մանրակրկիտ, խորացված, լավ գիտենքիրենց հետազոտությունները… Մեզ մոտ բարձրակարգ մակարդակով ստուգվում է ամեն ինչ»:
Արմավիրի մարզում ո՛չ «Արմավիր» ԲԿ-ն եւ ո՛չ էլ Վաղարշապատի հիվանդանոցը «կատե» սարքավորում չունեն,փոխարենը «Մաստեր Ֆարմ»-ն ունի, որը Էջմիածնում մասնավոր բժշկական կենտրոն է: Դրական լուր. այստեղ թոքերի«կատե» ծառայության արժեքն է ցածր՝ 20 հազար դրամ: Բայց այստեղից փոխանցեցին, որ«կատե» ծառայության պատասխանը բանավոր են ասում, մեկ-երկուօր անց գրավորն են տրամադրում: Պատճառն այն է, որ ծանրաբեռնված են աշխատում, հիվանդները շատ են:

Չմոռանանք նշել, որ այս օրերինթոքերի«կատե» ծառայությունից օգտվելու համար նախապես է պետք գրանցվել. դա դեռ բավարար չէ, «կատե»-ի համար նախատեսված կաբինետ մտնելուց առաջ պետք է հերթ կանգնել: Հետազոտությունն անցնելուց հետո պատասխանն անմիջապես ձեռքդ չեն տալիս. այս դեպքում բախտդ կբերի, եթե հետազոտություն անցկացնողը լավ մասնագետ է, իր գործի գիտակ է, քանի որ մասնագետը բանավոր է ներկայացնում, թե ինչ վիճակում են թոքերը: Այսինքն՝ պացիենտը պետք է ստուգվի, գնա տուն եւ երկուօր սպասի «կատե»-ի պատասխանին, ապա այն ներկայացնի բժշկինեւ, իհարկե, աղոթի Աստծուն, որմինչեւ«կատե»-ի պատասխանը թոքերը չախտահարվեն: Ահա այս հարցերը պետք է կազմակերպի առողջապահության ձեր «սրտի նախարարը», ոչ թե բավարարվի միայն կոչեր անելով: Բայց տպավորություն է, որմեր հանրապետության առողջապահությամբ զբաղվող թիվ մեկ պաշտոնյան՝ Արսեն Թորոսյանը, ընդամենը կոչ անել գիտի:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս