![](https://armlur.am/wp-content/uploads/2020/10/123058019_803565493549089_5115680202364861562_n.jpg)
Երեկ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, թե ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի. «Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։»
ArmLur.am-ը զրուցել է քաղբանտարկյալ Ժորա Սափեյանի հետ, պարզելու համար, թե ինչ կարծիք ունի Մանուկյանի հայտարարության վերաբերյալ: Ի դեպ, այս պահին Սափեյանը Արցախում է, առաջնագծում, ամենաթեժ մարտերի կիզակետում:
Զրուցեց Սոնա Գրիգորյանը