ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր նպատակը վարչապետի հրաժարականն էր, որ կարողանանք այս վիճակից դուրս գալ. Գագիկ Ծառուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հարցազրույց է տվել մի քանի լրատվամիջոցների, որի ժամանակ անդրադարձել է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկին, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությանը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խոսել է նաեւ 17 ուժերի միավորման, վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի մասին: Լրագրողները նաեւ հետաքրքրվել են, թե որքանով է Վազգեն Մանուկյանի հարցն այժմ արդիական, թե այն արդեն դուրս է մղվում օրակարգից:

ԲՀԿ նախագահը մնում է նույն կարծիքին, որ միակ տարբերակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, որպեսզի հնարավոր լինի դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս