Ռուս փորձագետ, պահեստազորի գնդապետ և «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի ռազմական դիտորդ Վիկտոր Բարանեցը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը կանգնեցնելու միակ տարբերակը սահմանին խաղաղապահ տեղակայելն է: Ընդ որում, ռազմական փորձագետը նկատում է՝ Ադրբեջանը ցանկանա, թե ոչ, սահմանին կարող են տեղակայվել միայն ռուս խաղաղապահներ: Վիկտոր Բարանեցը մեզ հետ զրույցում նաեւ անդրադարձավ իր լրագրողական գործունեության ընթացքում ձեռք բերված փաստերին, ըստ որոնց Թուրքիան վարձկանների է ուղարկում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վայր:
-Պարո՛ն Բարանեց, դուք ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգովորումը:
-Ես այս կոնֆլիկտի լուծման միայն մեկ տարբերակ եմ տեսնում, որ անհապաղ կոնֆլիկտի կենտրոն տեղակայվեն խաղաղապահ ուժեր, սակայն մի պայմանով, որ Երեւանն ու Բաքուն դրան համաձայնվեն: Իսկ եթե կողմերից որեւէ մեկը դրա հետ համաձայն չէ, ապա նա պատերազմ է ցանկանում:
-Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ինքը կողմ է ռուս խաղաղապահների տեղակայմանը, իսկ ահա Ադրբեջանի նախագահը դեմ է:
-Այո, Դուք շատ ճիշտ եք արձանագրում, որ Փաշինյանը կողմ է ռուս խաղաղապահների տեղակայմանը, իսկ Բաքուն՝ դեմ: Բանն այն է, որ Բաքվի ականջին շշնջում է Թուրքիան՝ ասելով, որ մի հավատացեք Մոսկվային, քանի որ սահման կգան ռուս խաղաղապահները, որոնք կօգնեն Հայաստանին: Գիտեք, սա պրովակացիան հայտարարություն է, եւ եկեք առաջ գնանք: Եթե Բաքուն դեմ է ռուս խաղաղապահների տեղակայմանը, ապա թող առաջարկեն նաեւ իրենց տարբերակը, սակայն հաշվի առնելով, որ օրինակ ամերիկյան խաղաղապահների տեղակայման դեպքում էլ դեմ կլինի Հայաստանը եւ Ռուսաստանը: Ամեն դեպքում Ադրբեջանը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ռազմավարական առումով մեզ համար կարևոր նշանակություն ունեն եւ հիմա մեզ համար ամենագլխավորն ամեն ձեւով պատերազմը կանգնեցնելն է եւ, եթե Բաքուն դեմ է, թող ինքն էլ առաջարկի որեւէ բան, բայց մենք մարմնավաճառներ չենք առաջարկում, որ իրենք էլ կամուկացի մեջ են: Պետք է վերջիվերջո որոշում կայացնել եւ կանգնեցնել այս պատերազմը:
-Իսկ ՌԴ-ն չի՞ կարող որեւէ ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա եւ ինչպե՞ս եք գնահատում առհասարակ Ռուսաստանի քայլերն այս հակամարտության լուծման համար:
-Այսօր միայն Ռուսաստանի Դաշնության գործիքները բավարար չեն: Հիմա պետք է մտածել մարդկանց կյանքի մասին. ամեն րոպե մարդկային կյանք է արժենում: Հիմա մենք շատ ճիշտ խոսքեր ենք լսում Բաքվից եւ Երեւանից, սակայն այդ հայտարարությունները չեն կանգնեցնում պատերազմը: Իմ կարծիքով, եթե միայն ՌԴ-ի ջանքերը բավարար չեն, ապա թող ավելի ակտիվ գործեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները: Սակայն ինչ արեցին նրանք, արտաքին գործերի նախարարները գնացին Վաշինգտոն, սակայն ի՞նչ արեցին, վերադարձան եւ կրկին սկսեցին սպանել իրար: ՌԴ-ն իր բոլոր խաղաքարտերն արդեն դրել է սեղանին, ուր են Վաշինգտոնն ու Փարիզը: Նրանք պետք է երեքով հավաքվեն որեւէ մի վայրում եւ կանչեն այնտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, որպեսզի վերջիններս ամբողջ աշխարհին ասեն, որ իրենք պատրաստ են կանգնեցել պատերազմը եւ այդ ժամանակ էլ մենք կարող ենք պատասխանատվություն ունենալ եւ պատժել նրան, ով առաջինն է խախտում հրադադարի ռեժիմը: Այդ դեպքում մեզ համար մեկ կլինի, թե ով է խախտում հրադադարը:
-Վաղը տեղի կունենա արտգործնախարարների մակարդակով հանդիպում Ժնևում, այսինքն՝ կարծո՞ւմ եք՝ դա ոչինչ չի կարող տալ: Եվ Իլհամ Ալիեւն այսօր էլ հայտարարեց, որ պատրաստ է մեկնել Մոսկվա եւ հանդիպել Նիկոլ Փաշինյանին: Ինչո՞ւ Մոկսվան չի կազմակերպում նման հանդիպում:
-Մոսկվան արդեն այնքան բան է արել, որ Դուք չեք էլ պատկերացնում: Սակայն հիմա մենք այնպիսի իրավիճակում ենք, որ միայն ՌԴ-ի ջանքերը բավարար չեն: Հավաքվեք բոլոր երկրների ղեկավարներով, ապա առաջարկեք համանախագահների տարբերակներ եւ թող ընտրեն: Կարծես այնպիսի տպավորություն է, որ այս ամենը կատարվում է նաեւ ՌԴ-ի դեմ:
-Իսկ ի՞նչ կասեք Թուրքիայի դերի մասին: Ի վերջո, նրանք վարձկաններ են ուղարկում Ադրբեջան:
-Ես այս մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ փաստեր եմ հավաքել, որոնք առկա են ՌԴ ներքին հետախուզության ծառայության մոտ, անգամ զենքերի տեսակների, համարների մասին տվյալներ, բայց երբ դու այդ մասին գրում ես, Անկարան նայում է աչքերին եւ ասում՝ նման բան չկա: Գիտեք՝ դա պատերազմի կանոններն են: Երկու կողմերն էլ տեղեկատվական պատերազմ են տանում եւ նաեւ ներկայացնում ոչ իրական տեղեկություններ:
Մանրամասները՝ տեսանյութում
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը