ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ Հայաստանի սահմանին տեղակայված են ռուս սահմանապահները, և նաև նշել , որ դրանում արտառոց ոչինչ չկա։ Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Իսպանական EFE գործակալության լրագրող Պաբլո Գոնզալեզը Հայաստանի վարչապետին խնդրել է մեկնաբանել սոցցանցերում հայտնված իբր Ղարաբաղի շրջանում հայկական սահմանին ռուս զինվորականների լուսանկարները:
«Ռուս սահմանապահները կանգնած են Հայաստանի՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմանին: Այսինքն, այդպես է եղել միշտ։ Եվ հիմա՝ իրադարձությունների վերջին զարգացման արդյունքում ռուս սահմանապահները կանգնած են նաև Հայաստանի հարավ-արևելյան և հարավ-արևմտյան սահմանին։ Այսինքն՝ դրանում, ըստ էության, ոչ մի նորություն չկա», – պատասխանել է Փաշինյանը։