Ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Պաշտպանության բանակը հատկապես թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ եւ Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ»,-գրել է մամուլի խոսնակը։