Նիսում անհայտ անձը եկեղեցու մոտ դանակով հարձակվել է մարդկանց վրա․ կա 1 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական Նիսում անհայտ անձը Աստվածամոր տաճարի մոտ դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BFMTV-ն։ Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 9-ի սահմաններում։

Նախնական տվյալներով՝ մեկ զոհ կա, մի քանի մարդ վիրավոր է։

Իրավապահները ձերբակալել են հարձակվողին։ Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին չի բացառում, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է։

 




Լրահոս