ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում իրավիճակի ամփոփում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են։ Իսկ Արցախի առաջնագծի հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանը դիմել է հարձակման, սակայն հետ է շպրտվել՝ ունենալով կորուստներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ հետ է շպրտվել»,-հաղորդել էր նա:

Իսկ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված քաղաքացիական անձ 84-ամյա Միշա Մելքումյանը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը մահացել է:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս