Երեւանը՝ ԱԱՏՄ «խոշորացույցի» տակ․ի՞նչ պատկեր է գրանցել տեսչականի ուժեղացված համաժամանակյա ստուգայցըմայրաքաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր համաժամանակյա ուժեղացված ստուգայց էանցկացրել Երևանի ողջ տարածքում։ Շուրջ 250 անակնկալ ստուգայցի միջոցով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում միաժամանակ դիտարկվել է՝ որքանո՞վ են ամենատարբեր ոլորտներում գործող տնտեսավարողների կողմից պահպանվումհամավարակի տարածումը կանխելու նպատակով հաստատված անվտանգության նորմերը։

Ստուգայցին ԱԱՏՄ գլխամասի ու Երևանի տարածքային կենտրոնի մասնագետներից բացի ներգրավվել են նաեւ մարզային ստորաբաժանումների խմբերը, ընդհանուր՝ շուրջ 5 տասնյակ աշխատող։ «Խոշորացույցի» տակ են առնվել մանրամեծածախ առեւտրի տասնյակկենտրոններ, դեղատներ, վարսավիրանոցներ, գրասենյակներ։

Ուշագրավ է, որ այսօր ԱԱՏՄ ստուգայցերը կորոնավիրուսի տարածումը կանխելու անվտանգության կանոնների լուրջ, համակցված խախտումներ չեն արձանագրել։ Վերջին շրջանում եւս արձանագրվող թերություններն առավելապես ենթակա են տեղում շտկման, եւ ԱԱՏՄ տեսուչների կողմիցդրանք անհապաղ վերացնելու ցուցում է տրվում։

Հիմնականում չեն պահպանվում ախտահանման և ջերմաչափման, դրանց գրանցամատյանների պատշաճ վարման, ժամը10-12-ին միայն տարեցներին սպասարկման ու դրանից առաջ տարածքի ախտահանման, դիմակները պատշաճ չկրելու, փակվող՝ ոտնակով աղբաման ունենալու կանոնները։ Երբեմն նշանակված չեն լինում COVID-19 տարածման հսկողության պատասխանատուներ։
Առավել մտահոգիչ է քաղաքացիների կողմից դիմակ չկրելը կամ ճիշտ չկրելը։

ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողական աշխատանքները սկսվել են դեռ արտակարգ դրության շրջանում․միայն այդ ընթացքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացվել է 23.144 մշտադիտարկում։ Դրանց արդյունքում արձանագրվել են անվտանգության կանոնների ոչ լիարժեք պահպանմանբազմաթիվ խախտումներ։ Վերջինների հիմքով կայացվել է տնտեսավարող սուբյեկտների գործունեության ժամանակավոր կասեցման 2.866 որոշում:

Ուժեղացված ստուգայցերը շարունակվում են նաեւ ներկայում՝ կարանտինի շրջանում՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ N17-ն հրամանով սահմանված նորմերը․ սեպտեմբերի 11-ից արդեն իրականացվել է շուրջ 1800 ստուգայց։

Տնտեսավարող սուբյեկտի մոտ խախտում արձանագրելու դեպքում անհապաղ կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն, տրվում է հանձնարարագիր՝ ողջամիտ ժամկետումվերացնելու արձանագրված խախտումները։ Կրկնակի կամ լուրջ խախտումների արձանագրումը ենթադրում է տուգանքի նշանակում։

Հատկապես ռազմական դրության շրջանում երկրում ստեղծված վիճակն արտակարգ զգոնություն է պահանջում․ ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերն ամեն օր են եւ ամենուր։




Լրահոս