«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռևս հոկտեմբերի 19-ին Թուրինի ավագանու անդամ Սիլվիո Մագիլանոն քաղաքային խորհրդում շրջանառության մեջ էր դրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պահանջով Իտալիայի կառավարությանը դիմելու նախագիծը։
Նախագծում ասվում էր. «Անհրաժեշտ է ուժեղ քաղաքական արժեք եւ մարդկային բովանդակություն ունեցող գործողություն. այսկերպ մենք ոչ միայն կօգնենք վերականգնել պատմական եւ ներկա ճշմարտությունը, այլ նաեւ կօգնենք դադարեցնել ընթացող լուրջ ռազմական հարձակումները, որոնք հանգեցնում են բազմաթիվ զոհերի եւ մեծ թվով վիրավորների խաղաղ բնակչության շրջանում եւ ենթակառուցվածքների ոչնչացման»։
Սակայն Մագիլանոն երեկ «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե մինչեւ այժմ քաղաքային խորհրդում քննարկում չի եղել, ավելին՝ նրա խոսքով՝ կարծես թե խորհուրդը ցանկանում է հետաձգել քննարկումը. «Թուրինի քաղաքային խորհուրդը գործում է, որպեսզի հետաձգի իմ առաջարկի քննարկումը: Այն կքննարկվի եւ կքվեարկվի առաջիկա օրերին», -նշեց նա:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: