Ազգությամբ թուրք մոտ 50 երիտասարդ ներխուժել է Վիեննայի Ֆավորիտեն շրջանի Սբ. Անտոնիոս Պադովացու կաթոլիկ տաճար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Kurier թերթին:
Իր հերթին, պարբերականը, հղում տալով Ավստրիայի մայրաքաղաքի ոստիկանությանը, հայտնել է, որ հինգշաբթի երեկոյան մոտ 50 մարդ ներխուժել է տաճար և սկանդալ սարքել:
Երիտասարդները գոչել են «Ալլահ Ակբար», ոտքերով հարվածել նստարաններին և խոստովանարանին: Տաճարի ավագ քահանայի տեղակալը ահազանգել է ոստիկանություն, սակայն երիտասարդները դեպքի վայրից հեռացել են նախքան իրավապահների ժամանելը: Այնուամենայնիվ, համաձայն ոստիկանության հաղորդագրության, պատահարը տեսաձայնագրվել է:
Ենթադրվում է, որ հարձակմանը մասնակցել են ծայրահեղական թուրք իսլամիստները, որոնք արդեն մի քանի ամիս է, ինչ ուշադրություն են գրավում: Իրավապահներին հաջողվել է նույնականացնել 50 երիտասարդներից 10-ին, որոնք ներքաշված են եղել հասարակական կարգի խախտման տաբեր դեպքերում: