ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Վիեննա. ովքեր են ընդգրկված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահը, պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչներ Վիեննա են գործուղվում:

ArmLur.am-ը Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ հունիսի 20-ին ստորագրած կարգադրության՝ Ավստրիայի մայրաքաղաք կմեկնեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Շիրակ Թորոսյանը, Լուսինե Բադալյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը, Ազգային ժողովի նախագահի օգնական Աշխեն Հայրապետյանը, Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր Դավիթ Հակոբյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Էդուարդ կարապետյանը, Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր Հրայր Քալաշյանը:

Ըստ նույն որոշման՝ Վիեննա մեկնելու ծախսերի մեծ մասը ՀՀ պետբույջեից է հատկացվելու: Հրավիրող կողմը հոգում է մեկնողների միայն գիշերավարձի ծախսը:

Հավելենք, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ավստրիա կմեկնեի հունիսի 23-26-ը:

Ս.Վ.




Լրահոս