Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Որպես դիմումի հիմք ՀՀ վարչապետը ներկայացրել է դեռևս 1997թ. օգոստոսի 29-ին ստորագրված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:
Այսպիսով, ինչ է սպասվում այս դիմումից հետո: ArmLur.am-ը փորձել է այս հարցերի պատասխանները ստանալ նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալիյ Միլոնովից, որն օրեր առաջ Արցախ էր եկել:
«Ադրբեջանը պետք է թուրքերին իր պատիվը վաճառելուց առաջ հիշեր, որ Ռուսաստանի Դաշնությունը կատարելու է իր բոլոր պարտավորութունները: Սակայն գլխավոր ողբերգությունն այն է, որ Ադրբեջանը չի թաքցնում, որ ցանկանում է ոչնչացնել ամբողջ հայ ազգին», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան