ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին կալանավորելու մասով:
ArmLur.am-ը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի ազատ արձակման որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանում: Մեզ հատնի դարձավ, որ Վանիկ Ասատրյանը ցանկություն էր հայտնել անձամբ ներկա գտնվել իր դեմ ներկայացված բողոքի քննությանը, սակայն վարակվել էր կորոնավիրուսով, ուստի խնդրում էր այն առանց իր ներկայության չքննել:
Արդյունքում, վերջինս ապաքինվել եւ ներկա է գտնվել իր դեմ բողոքի քննությանը: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ է արձակվել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
Գ.Մ.