Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ գնդապետ Սերգեյ Սլավիկի Շաքարյանն Արցախի Հանրապետության նախագահի կողմից «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացել։
Գնդապետ Շաքարյանը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ընդամենը 17 տարեկան էր, երբ նրա հրամանատարությամբ տանկը, մեկը մյուսին հաջորդելով, հաղթանակներ էր գրանցում ճակատում։ Այս պատերազմում ևս հմուտ հրամանատարը կասեցրել է ադրբեջանական զինուժի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհները՝ պատճառելով հակառակորդին մեծաթիվ կորուստներ։
Նշենք, որ հրամանատար Գնդապետ Սերգեյ Շաքարյանի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։