ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Համաձայնեք, որ մեր զինվորի ոգին ոչինչ չի կարող կոտրել, նույնիսկ՝ պատերազմի դաշտում վիրավորում ստանալը։ «Ուրախ տղերքի» պալատը հենց դա է փաստում։

 

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ովքեր կարող են դառնալ գյուղատնտեսական կոոպերատիվի անդամ:

Արտակ Հասրաթյան (50 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հասրաթյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ, համաձայն «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, կոոպերատիվի անդամ կարող են դառնալ իրավաբանական եւ տասնվեց տարին լրացած ֆիզիկական անձինք:

Տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան ֆիզիկական անձինք կարող են դառնալ կոոպերատիվի անդամ ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի համաձայնությամբ կամ դատարանի որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կոոպերատիվի կողմից առաջարկվող ծառայությունները պետք է օգնեն արտադրողին արդյունավետությունը եւ որակը բարելավելու հարցում: Բոլոր ծառայությունների ապահովման նպատակով կոոպերատիվը միշտ պետք է հաշվի առնի արտադրանքի համար նախատեսված վերջնական շուկան:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե երբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը:

Անիտա Առաքելյան (62 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Առաքելյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե՝

l անձը չունի կենսաթոշակի իրավունք,

l կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,

l ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու եւ լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները եւ որոշումը բողոքարկելու կարգը: Ի դեպ, աշխատող կենսաթոշակառուների կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներակայացրել է կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու դիմում:

Ընդ որում, վերահաշվարկված կենսաթոշակը նշանակվում է դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

 




Լրահոս