ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ ԱԱԾ-ի տեսադաշտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր. 308 հոդ. 2-րդ մասի հատկանիշներով ՝պաշտոնական լիազորությունների չարաշահման դեպքով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրավասու աշխատակիցների գործողությունների մասով: մասնավորապես նախարարության աշխատակիցները «Թեքնոլոջի Ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊԸ-ի տնօրեն՝ Վահան Շաքարյանի կողմից համոզելու, նյութապես շահագրգռելու կամ այլ եղանակով 2019թ-ի դեկտեմբերի 6-ին «Թեքնոլոջի Ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊԸ-ի հետ կնքել են «Դյուրակիր համակարգչի և այլ շարժական սարքերի համար պաշտպանիչ ծածկույթի մշակում» պայմանագիր «TSD101RK» և «TSD-M» տեսակի դյուրակիր համակարգիչների համար պաշտպանիչ պատյանի երեք նմուշի մշակման, պատրաստման ու հանձնման վերաբերյալ, որի շուկայական արժեքը փաստացի կազմել է 1.000.000 դրամ, այնինչ պայմանագրում ակնհայտորեն ուռճացվել է դրա արժեքը՝ այն ձևակերպելով 85.360.000 դրամ:
Ընդ որում ըստ պայմանագրի 2.3.2 կետի աշխատանքներում երրորդ անձանց ներգրավումը թույլատրվում է միայն պատվիրատուի համաձայնությամբ, մինչդեռ աշխատանքի ռազմատեխնիկական վերահսկումն իրականացնող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմաարդյունաբերական կոմիտեի աշխատակիցները, իրենց լիազորությունների շրջանակում տեղեկացված լինելով պայմանագրային պարտավորություններն այլ ընկերության կողմից կատարելու մասին միջոցներ չեն ձեռնարկել հիշյալ պայմանագրի պահանջները պահպանելու ուղղությամբ և դրանով իսկ պայմանավորված «Թեքնոլոջի Ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊԸ-ի տնօրենը՝ Վ.Շաքարյանը փետրվարի 3-ին «Արմոր Արմ» ՍՊԸ-ի հետ 1.000.000 դրամով կնքել է պայմանագիր, ռազմաարդյունաբերական կոմիտեի աշխատակիցների թույլտվությամբ նշված պայմանգով ստանձնած պարտավորությունն անհամեմատ ցածր գնով կատարվել է այլ ընկերության միջոցով՝ պետության պատճառելով 84.360.000 դրամի վնաս:

Արդյունքում ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում Քննություն է իրականացվում :

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս