
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն անդրադարձել է իր աշխատանքից ազատվելու լուրերի մասին.
«Երեկվանից մամուլն արդրադառնում է իմ աշխատանքից ազատման փաստին, ինչը շատերի մոտ ձևավորել է կարծիք, որ ես նոր եմ աշխատանքից ազատվել’ իմ դիմումի համաձայն։ Ուզում եմ տեղեկացնել, որ ես 3 ԱՄՍԻՑ ավել է ինչ չեմ աշխատում, ավելին’ իմ դիմումի համաձայն համակարգից դուրս եմ եկել դեռևս սեպտեմբերին (համաճարակային իրավիճակը պայմանավորված կորոնավիրուսային վարակով այդ ժամանակահատվածում եղել է հարաբերական հանգիստ)։ Ես սիրել եմ աշխատանքս ու անմնացորդ նվիրվել, սակայն անձնական հանգամանքներից ելնելով’ կայացրել եմ որոշում»։