ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բաժնի պետը լքել է Հայաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը հեռացել է Հայաստանից: Ըստ մեր տեղեկությունների, վերջինս ազատվել է աշխատանքից ու տեղափոխվել Լեհաստան ապրելու: Ըստ ՀՎԿԱԿ-ում շրջանառվող տեղեկությունների Թորոսյանը սկզբում արձակուրդի դիմում է ներկակացրել, գնացել է Լեհաստան ու այնտեղից արդեն հայտնել, որ այլևս չի ցանկանում կենտրոնում աշխատել:

Շատերի համար անակնկալ է եղել նրա հեռանալը, բայց նաև կենտրոնի մեր աղբյուրները փոխանցում են, որ կորոնավիրուսի հետ տարվող աշխատանքներում ինչ-որ ֆինանսական չարաշահումներ են ի հայտ եկել, ինչի համար Թորոսյանը դիմել է այդ քայլին:

Նշենք, որ երբ 2020 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Հայաստան է ներթափանցել կորոնավիրուսը, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը շատ ակտիվ գործունեություն սկսեց իրականացնել, ներկայացնում էր ՀՀ-ում առկա վիճակը, վիրուսի տարածումն իր իրենց կատարած աշխատանքները:

Մենք փորձեցինք այս հարցերի շուրջ զրուցել Լիաննա Թորոսյանի հետ, սակայն վերջինս շատ կարճ ասաց, որ ՀՀ-ում չէ, բայց կվերադառնա: Թե երբ, ինչու էր մեկնել կամ աշխատանքից հրաժարվել,վերջինս չցանկացավ պատասխանել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս