
ԱՄՆ ի նախագահ Բարակ Օբաման ծանուցում է ուղարկել Կոնգրեսին,
որտեղ հայտնում է եկող տարի Աֆղանստանից 33 հզ զինծառայողների դուրսբերման իր
մտադրության մասին: Այս մասին հաղորդում է
ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Օբաման մասնավորապես նշել է. ”Աֆղանստանում մենք ունեցանք նշանակալի
ձեռքբերումներ և կարողացանք բեկել ստեղծված իրավիճակը` խլելով նախաձեռնությունը ”Թալիբան” ից: Այս իրավիճակն ամբողջովին թույլ է տալիս մեզ դուրս բերել այդ երկրից
33 հզ զինծառայողների, ովքեր այնտեղ էին ուղարկվել 2009թ ի դեկտեմբերին իմ որոշման
համաձայն”: Աղբյուրը փոխանցում է, որ այս պահի դրությամբ
Աֆղանստանում տեղակայված ԱՄՆ զորակազմի թիվը մի փոքր ավել է 100 հզ ից: