ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիան սիրիացի վարձկանների 230 հոգանոց նոր խումբ է ուղարկել Ադրբեջան. նոր լուրեր Արցախից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Թուրքիան սիրիացի վարձկանների 230 հոգանոց նոր խումբ է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու, 342 զինյալ թողել է ամեն ինչ և վերադարձել է տուն: Այս մասին հաղորդել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը:

Նոյեմբերի 4-ին կենտրոնը փաստագրել է սպանված 9 զինյալի տվյալ: Այս ընթացքում, ըստ կենտրոնի, սպանվել է 240 զինյալ, որից 183-ի դին տեղափոխվել է Սիրիա, մյուսներինը մնացել է Ադրբեջանում: Բացի այդ, հայկական ուժերը գերեվարել են 2 սիրիացի զինյալի:

Իսկ ահա Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում հանդուրժողականություն ցուցաբերել, խուսափել քաղաքացիական բնակչությանը հարվածներ հասցնելուց, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն: Այսմասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը շարունակել է լարված մնալ: Արձանագրվել են փոխադարձ կրակոցներ շփման գծի բոլոր ուղղություններով: Թիրախ են դարձել նաև քաղաքացիական օբյեկտները: Կողմերին կոչ ենք անում ծայրահեղ հանդուրժողականություն դրսևորել, խուսափել քաղաքացիական բնակչությանը հարվածելուց, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն»,- նշել է Զախարովան:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս