ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կալիդորով թուրքերը գալիս էին, ու մեր հրետանին չէր աշխատում». ազատամարտիկ Ագոն այլ լուծում է տեսնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս գիշեր հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն են տարածել՝ պատերազմի դադարեցման մասին, որը ենթադրում էր նաև հայկական զորքերի դուրս բերում մի քանի տարածքներից: Այս հայտարարությունից շատերը դուրս եկան փողոց՝ հայտարարելով, թե իրենք դեմ են տարածքներ հանձնելուն:

Ի վերջո, ինչպես են այդ որոշումները ընդունվել Արցախում: Ազատամարտիկ Արկադի Կարապետյանը՝ Ագոն, ArmLur.am-ի  հետ զրույցում հայտարարեց, թե լուծման այլ տարբերակներ կային եւ զարմացել է, որ այդպես չի եղել:

«Փոխարենը ռեալ գործողություններ անեին, իրավիճակը փրկեին, իրենք սխալներ գործեցին՝ պատերազմը կազմակերպելու հարցում: Հատուկ արված գործողություններ էին, որ բերեց դրան: Ամենաանհասկանալին էն էր, որ կալիդորով թուրքերը գալիս էին, ու մեր հրետանին չէր աշխատում, վերևն էլ էինք մենք, ներքևն էլ, բայց գալիս հավաքվում էին Շուշի, նոր սկսում էինք կրակել», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս