ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է Արմավիրում սպանված 19-ամյա երիտասարդը. ինչ գրառում է արել նա սպանությունից մեկ օր առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ shamshyan.com-ը գրել էր, որ նոյեմբերի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16: 35-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղի դաշտամիջյան հատվածում երիտասարդ տղայի դի կա:

Փրկարարներն ու ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի ՝ գլխի մասում հրազենային վնասվածքներով դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 19-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանն էր:

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Արձանագրենք, որ սպանությունից մեկ օր առաջ Անդրանիկը սոցիալական ցանցում գրառում է կատարել անդրադառնալով Կառավարություն Ազգային ժողով ներխուժած անձանց: Ներկայացնում ենք նրա գրառումը: Իսկ թե որքանով կամ ունի նրա գրառումը կատարված սպանության հետ ցույց կտա տարվող քննությունը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս