Ռուս քննիչները քրեական գործ են հարուցել՝ Ադրբեջանի կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման փաստի առնչությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս քննիչները քրեական գործ են հարուցել՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման փաստի առնչությամբ:

Քրեական գործ է հարուցվել թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման մասին հոդվածով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ հոդվածը կարող է վերաորակվել ավելի լուրջ գործի:

Քննությունը վարում եմ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի քննիչները:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ռուսական Մի-24 ուղղաթիռ է խոցվել, այն ուղեկցում էր 102-րդ ռուսական ռազմաբազայի ավտոշարասյանը: 2 մարդ է զոհվել, մեկը վիրավոր է: Ուղղաթիռը խոցվել է ԼՂ հակամարտության գոտում ավելի քան 100 կմ հեռավորության վրա:

Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է Ադրբեջանը, որը հայտարարել է, որ «սխալմամբ» է խոցել ուղղաթիռը: Բաքուն ներողություն է խնդրել եւ խոստացել փոխհատուցում վճարել:




Լրահոս