Սև ծովում Տու-154-ի կործանման վայրում 12 մարմին է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տվյալներով՝ Սև ծովում հայտնաբերվել է Տու-154-ից զոհվածների 12 մարմին և մարմինների 156 մասունք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ուժային կառույցների աղբյուրին:

«Հայտնաբերված մարմինների ընդհանուր թիվը կազմում է 12»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ինչպես հայտնել են ՌԴ ՊՆ-ում, մասունքները ինքնաթիռով կտեղափոխվեն Մոսկվա, որտեղ գենետիկ փորձաքննություն կանցնեն:

Բացի այդ, հաղորդվում է, որ ափից 1800 մ հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են ինքնաթիռի ֆյուզելյաժը, շարժիչն ու պոչային հատվածը:




Լրահոս